Ռամոսին ցավեցնում են երկրպագուների քննադատությունները

Ռամոսին ցավեցնում են երկրպագուների քննադատությունները

Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը գոհունակությամբ է խոսել Ֆրանսիայի հետ խաղից (0:1).

-Շատ գոհ ենք այս խաղից: Մինչև խաղը նուրբ իրավիճակում էինք: Մեզ շատ են վստահում, իսկ մենք սխալվելու իրավունք չունենք: Մենք հարգում ենք քննադատությունները, սակայն այն մեզ ցավեցնում է, եթե դա երկրպագուների կողմից է հնչում: 

 Հիշեցնենք, որ նախքան խաղը Իսպանիայի ընտրանին զիջում էր Ֆրանսիային 2 միավորով, իսկ այժմ կրկին ստանձնել է առաջատարի դիրքերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում