Սկոլարի. Թող Նեյմարը հիշի Ֆիգուին. անփոխարինելիներ չկան

Սկոլարի. Թող Նեյմարը հիշի Ֆիգուին. անփոխարինելիներ չկան

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին շարունակում են քննադատել հավաքականում իր խաղի համար: Իսկ թիմի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին հայտարարել է, որ Նեյմարին պահեստայինների նստարանին թողնելն իր համար խնդիր չէ.

-Հիմնական կազմում միշտ Նեյմարի պես ֆուտբոլիստների եմ ընդգրկում: Եթե անգամ նրանք լավ մարզավիճակում չեն լինում: Բայց դա չի նշանակում, որ Նեյմարն անփոխարինելի է:

Ժամանակին ես աշխատել եմ Պորտուգալիայի հավաքականի հետ և թիմում չեմ ընդգրկել Լուիշ Ֆիգուին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում