Բուֆֆոն. Ուզում եմ 150-րդ խաղն անցկացնել հավաքականում

Բուֆֆոն. Ուզում եմ 150-րդ խաղն անցկացնել հավաքականում

Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը Մալթայի հետ խաղում 126-րդ անգամ էր հավաքականի մարզաշապիկով խաղում և հայտարարել է, որ ցանկանում է կրկնել Ֆաբիո Կանավարոյի ռեկորդը (136 խաղ).

-Հույս ունեմ հասնել այդ նպատակիս: Եթե ֆիզիկապես ու հոգեպես կարողանամ անել դա` կանեմ:

Մի անգամ ասել եմ, որ 30-ից հետո սպորտսմենները շների են նմանվում, ամեն տարին 7-ի ազդեցություն է ունենում: Հիմա սակայն աստիճանաբար հասկանում եմ, թե ինչի եմ ընդունակ: 2-3 տարի առաջ դժվար թե նման բան ասեի, բայց հիմա վստահ եմ ուժերիս: 

Դանիայի հետ խաղում Մալդինին ասաց, որ կարող եմ հասնել 150-րդ խաղիս: Ես իրատեսական եմ համարում նրա խոսքերը, բայց ամեն ինչ Աստծո ձեռքում է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում