Ուիլյամս. Լի Նան երբեք չի հանձնվում, դա մեր ընդհանրությունն է

Ուիլյամս. Լի Նան  երբեք չի հանձնվում, դա մեր ընդհանրությունն է

Ամերիկուհի Սերենա Ուիլյամսը խոսել է Մայամիի 1/4 եզրափակչում 6:3, 7:6 (7:5) հաշվով Լի Նայի նկատմամբ տարած հաղթանակից.

-Այսօրվա խաղում իսքն ինձ ասացի, որ սխալվելու իրավունք չունեմ: Դա ոչ պրոֆեսիոնալ է: Մի խաղում ես 50 սխալ եմ արել: Դա ահավոր է: Նման խաղով ես պրոֆեսիոնալ թենիսիստուհի կոչվել չեմ կարող: Այնպես որ, այլևս սխալվել չի կարելի: 

Լի Նան լավ թենիսիտուհի է: Նա միշտ պայքարում է մինչև վերջ: Նա երբեք չի հանձնվում, դա մեր ընդհանրությունն է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում