Դե Սանկտիս. Բուֆֆոնն ասաց, որ պատրաստվում է դեռ 10 տարի խաղալ, ես էլ որոշեցի հեռանալ
27/03/2013 13:00
Նմանատիպ
«Նապոլիի» 36-ամյա դարպասապահ Մորգան դե Սանկտիսը պատմել է, թե ինչու է լքել Իտալիայի հավաքականը.
-Անցյալ երեկո խոսել եմ Բուֆֆոնի հետ: Նա ասաց, որ պատրաստվում է դեռ 10 տարի էլ խաղալ, ես էլ որոշեցի հեռանալ: Եթե լուրջ, ես խոսել եմ մարզիչների ու խաղընկերներիս հետ: Այս տարիքում պետք է վերանայել արժեքներն ու տեղ տալ երիտասարդներին:
Ես հավաքականը հուսալի ձեռքերում եմ թողնում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում