Գերերո. Ես խելագար չեմ, դուք եք այդպիսին

Գերերո. Ես խելագար չեմ, դուք եք այդպիսին

Բռնցքամարտիկ Ռոբերտ Գերերոն, ով մայիսի 4-ին մենամարտելու է WBA/WBC վարկածով աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի հետ, հայտարարել է, որ պատրաստվում է հաղթել: Այդպիսով մրցակիցն առաջին անգամ պրոֆեսիոնալ ռինգում պարտության կմատնվի.

-Ես լրատվամիջոցներին ասել եմ, որ պատրաստվում եմ հաղթել Ֆլոյդին և խոսքերս կրկնելու եմ ռինգում: Ինչ որ մեկը մտածում է, որ ես խելագար եմ, սակայն խելագարներն այդպես մտածողներն են:

Նայեք կնոջս: Նա բարձյալին խնդրեց բուժել իրեն ու առողջացավ: Երբ հավատում եք, անհնարին բաներն էլ են տեղի ունենում: Ես կհաղթեմ նրան, քանի որ վստահ եմ, որ Աստված ինձ այստեղ դրա համար է բերել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում