Վիլյա. Չգիտեմ` ինչպես շնորհակալություն հայտնեմ մարդկանց ինձ աջակցելու համար

Վիլյա. Չգիտեմ` ինչպես շնորհակալություն հայտնեմ մարդկանց ինձ աջակցելու համար

Իսպանիայի հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյան Ֆրանսիայի հետ ընտրական հանդիպումից հետո շնորհակալություն է հայտնել Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնների մարզչական շտաբից, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

«Էլ Գուախեն» մեկնարկային կազմում էր ու խաղադաշտում ուժերը չխնայեց:

-Ես միշտ ինձ հավաքականի ֆուտբոլիստ եմ զգացել: Նույնիսկ այն պահերին, երբ ես կազմից դուրս էի մնում: Ես զգացի, որ իմ նկատմամբ սիրո ու հարգանքի զգացումներ կան: Չգիտեմ’ ինչպես շնորհակալություն հայտնեմ մարդկանց ինձ աջակցելու համար,- ասել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում