Վենգեր. Վալդեսը ուժեղ է մենապայքարներում

Վենգեր. Վալդեսը ուժեղ է մենապայքարներում

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը իր մտքերով է կիսվել «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսի մասին, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Ֆրանսիացի մասնագետը կցանկանար իսպանացի դարպասապահին հաջորդ մրցաշրջանում տեսնել «կանոնիերների» կազմում:

-Վալդեսի ուժեղ է մենապայքարներում’ մեկը մեկի դեմ,- ասել է Վենգերը:

Հիշեցնենք’ Վալդեսը հայտարարել է, որ չի պատրաստվում նոր պայմանագիր կնքել կատալոնական ակումբի հետ, որը ավարտվում է 2014 թվականին: Միևնույն ժամանակ, ակումբի նախագահ Սանդրո Ռոսելը շարունակում է հուսալ, որ դարպասապահը կփոխի իր որոշումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում