Պեդրո. Իսպանիան սխալներ թույլ չտվեց ու հասավ իր ուզածին

Պեդրո. Իսպանիան սխալներ թույլ չտվեց ու հասավ իր ուզածին

Իսպանիայի հավաքականի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը խոսել է երեկ կայացած Ֆրանսիայի հետ ընտրական հանդիպման մասին, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները: Հիշեցնենք, որ իսպանացիները հաղթեցին 1-0 հաշվով, իսկ միակ գոլը խփեց հենց «Բարսելոնայի» ֆուտբոլիստը:

-Ամենակարևորը հաղթանակ տոնելն էր, ու մենք հասանք դրան: Եվ ես գոհ եմ, որ մեզ մոտ ամեն ինչ ստացվեց: Մենք մեծ ուրախություն ենք զգում, քանի որ սխալներ թույլ չտվեցինք ու հասանք մեր ուզածին: Ինչ վերաբերում է իմ գոլին, ապա ես շատ լավ փոխանցում ստացա Մոնրեալից: Ես տեսա գնդակն ու գնահատեցի դարպասից դուրս գալիս դարպասապահի դիրքը: Հարվածեցի ու չտեսա, թե ինչպես գնդակը հայտնվեց դարպասում: Սակայն գլխավորն այն է, որ այն այնտեղ հայտնվեց,- ասել է Պեդրոն;

Հետևեք մեզ նաև Telegram-ում