«Ատլետիկոն» պատրաստ է Դիեգոյին երկամյա պայմանագիր առաջարկել

«Ատլետիկոն» պատրաստ է Դիեգոյին երկամյա պայմանագիր առաջարկել

Մադրիդի «Ատլետիկոյի» մարզչական շտաբը հետաքրքրված է «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Դիեգոյի ծառայություններով, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք, որ 2011-12 մրցաշրջանում նա վարձակալական հիմունքներով արդեն հանդես է եկել մադրիդյան թիմում: Նա խնդիրներ ուներ գերմանական ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ֆելիքս Մագաթի հետ: Այս մրցաշրջանի մեկնարկից առաջ իսպանացիները ցանկանում էին վերադարձնել Դիեգոյին, սակայն անձամբ մարզիչը խոչընդոտեց դրան:

Ներկա պահին «Ատլետիկոյի» ներկայացուցիչները բանակցում են բրազիլացի խաղացողի հետ: Կողմերը քննարկում են հնարավոր համագործակցության պայմանները: Մայրաքաղաքային թիմը պատրաստ է ֆուտբոլիստին երկու տարվա պայմանագիր առաջարկել’ մեկ տարով ևս երկարաձգելու հնարավորությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում