Պիկե. Վիլանովայի վերադարձը լավագույն մոտիվացիան է

Պիկե. Վիլանովայի վերադարձը լավագույն մոտիվացիան է

«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն ուրախ է, որ Տիտո Վիլանովան երկարատև բուժումից հետո նորից վերադառնում է մարզչական աշխատանքի:

-Մենք բոլորս սպասում էինք այն պահին, երբ կվերադառնա Տիտո Վիլանովան: Ժորդի Ռոուրան հիանալի մարդ է, նա արեց այն, ինչն իր ուժերի սահմաններում էր: Սակայն նա, ինչպես և բոլորս, անհամբերությամբ էինք սպասում Տիտոյի վերադարձին: Դա լավագույն մոտիվացիան է թիմի համար, քանի որ մենք աննկարագրելի հպարտություն ենք զգում: Երբ վերադառնա նաև Աբիդալը, դա ուղղակի էմոցիաների պայթյուն կլինի,- իսպանացուն մեջբերում է Sport.es-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում