Դեշամ. Իսպանիան մնում է Իսպանիա

Դեշամ. Իսպանիան մնում է Իսպանիա

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Իսպանիայի եհտ ընտրական հանդիպման մասին, որում 1-0 հաշվով հաղթեցին Վիսենտե դել Բոսկեի սաները:

-Կային իրավիճակներ, որոնք մեզ համար ոչ մի կերպ հաճելի չես անվանի: Սակայն, միևնույն ժամանակ, մեր թիմը շատ պահեր ստեղծեց մրցակցի դարպասի մոտ նույնիսկ այն ժամանակ, երբ մնացել էինք 10 հոգով, սակայն չկարողացանք դրանք օգտագործել:

Ընդհանուր առմամբ, խաղը բավական հետաքրքիր էր: Իսպանիան մնում է Իսպանիա: Մենք ներդրեցինք բոլոր ուժերը, որպեսզի ցանկալի արդյունքի հասնենք, սակայն 10 հոգով խաղալն իր ազդեցությունը ունեցավ,- ասել է ֆրանսիացի մասնագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում