Մանգալա. Յուրաքանչյուր ֆուտբոլիստ կցանկանար խաղալ «Յունայթեդում»

Մանգալա. Յուրաքանչյուր ֆուտբոլիստ կցանկանար խաղալ «Յունայթեդում»

«Պորտուի» կենտրոնական պաշտպան Էլիակիմ Մանգալան խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի»’ իր նկատմամբ ունեցած հետաքրքրության մասին:

Ֆրանսիացին տպավորիչ մրցաշրջան է անցկացնում, ինչը հրավիրել է մանկունյական ակումբի ուշադրությունը: Նրանք փոխարինող են փնտրում Նեմանյա Վիդիչին, ով վերջին ժամանակներս շատ հաճախ է վնասվածքներ ստանում:

-Իհարկե, հաճելի է, որ քեզնով հետաքրքրվում է այնպիսի մեծ ակումբ, ինչպիսին «Յունայթեդն» է: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ էլ կցանկանար խաղալ այնտեղ: Սակայն իմ պայմանագիրը «Պորտուի» հետ գործում է մինչև 2016 թվականը: Այնպես որ, եթե նույնիսկ ես ցանկանամ հեռանալ, վերջին խոսքը պատկանում է ակումբին,- ասել է Մանգալան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում