Գերմանիայում պնդում են` «Բարսելոնան» պատրաստվում է գնել Հումելսին

Գերմանիայում պնդում են` «Բարսելոնան» պատրաստվում է գնել Հումելսին

«Բարսելոնայի» մարզչական շտաբը հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մատս Հումելսի ծառայություններով, պնդում է գերմանական մամուլը:

Աղբյուրի տեղեկություններով, կատալոնական ակումբը շատ լուրջ է տրամադրված ու պատրաստ է պայքարել Գերմանիայի հավաքականի խաղացողի համար:

Պետք է նշել, որ նախկինում իսպանական ԶԼՄ-ները նույնպես հաղորդում էին «Բարսելոնայի»’ գերմանացու նկատմամբ ունեցած հետաքրքրության մասին: Այնուհետև կատալոնացիները դադարեցին պայքարել նրա համար, որը նշել էր, որ իրեն շատ լավ է զգում ներկայիս ակումբի կազմում: Սակայն վերջերս Հումելսը հայտարարել է, որ ուրախ կլինի հանդես գալ եվրոպական գրանդ ակումբներից մեկի կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում