Ֆերգյուսոն. Գիգզը կխաղա հաջորդ տարի ու հնարավոր է` ևս մեկ տարի
27/03/2013 15:52
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը նշել է, որ 39-ամյա Ռայան Գիգզի ֆիզիկական վիճակը նրան թույլ է տալիս խաղալ ամենաքիչը ևս երկու տարի:
-Ռայանը յուրօրինակ մարդ է: Նա երբեք ավելորդ քաշ կամ վնասվածքներ չի ունեցել ու երբեք չի բացակայել մարզումներից: Ամառային միջմրցաշրջանի ժամանակ նա բոլորից շատ էր աշխատում:
Նա խաղալու շատ մեծ ցանկություն ունի: Նա կխաղա հաջորդ մրցաշրջանում, իսկ հետո, հնարավոր է’ ևս մեկ տարի: Վստահ եմ, որ 41-ամյա Գիգզը կարող է խաղալ, քանի որ նա Մեծ տղա է,- Ֆերգյուսոնին մեջբերում են բրիտանական ԶԼՄ-ները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում