«Յուվենտուս»-«Միլան». Քվեարկության ամփոփումը

«Յուվենտուս»-«Միլան». Քվեարկության ամփոփումը

«Յուվենտու՞ս», թե՞ «Միլան»…իտալական ո՞ր գերակումբին են ավելի շատ երկրպագում հայերը քվեարկությունն ընթացավ շատ թեժ պայքարում: Առաջին օրերին հսկայական առավելություն ուներ Թուրինի ակումբը, սակայն «Միլանը» կարողացավ ժամանակավոր դուրս գալ առաջատարի դիրքեր, հետո զիջել չնչին տարբերությամբ:

Ավելի վաղ ներկայացրել էինք քվեարկության արդյունքները, սակայն մի շարք երկրպագուներ դժգոհեցին’ տեղեկացնելով, որ «Յուվեի» օգտին քվեարկել են Facebook սոց. ցանցի ոչ հայ օգտատերեր: Մեր աշխատանքային և արդարության սկզբունքներից ելնելով’ կայքի ադմինիստրացիան կատարեց ձայների վերահաշվարկ, ինչի արդյունքում պարզվեց’ «Յուվենտուսին» իրենց ձայնը տվել է Facebook-ի 14 ոչ հայ օգտատեր: Սակայն այդ 14 ձայնը չի ազդել քվեարկության արդյունքների վրա: Նշենէ նաև, որ Միլանի օգտին ևս եղել են քվեարկողներ արտասահմանից՝ 7 մարդ:

Վերջնական տվյալները հետևյալն են՝ 

Ընդհամենը քվեարկել է 1.734 մարդ, որոնցից 875-ը Յուվենտուսին՝ քվեարկողների 50,5% և 859 Միլանին՝ քվեարկողների 49,5%

Ստորև ներկայացնում ենք քվեարկության ընթացքը օրերով՝

 

Քվեարկության էջը հետևյալն է

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում