Հավակնորդների մրցաշար. Առաջատար Կարլսենը հաղթեց Գելֆանդին

Հավակնորդների մրցաշար. Առաջատար Կարլսենը հաղթեց Գելֆանդին

Ավարտվեց աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրի վերջին պարտիան: ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար Մագնուս Կարլսենը առավելության հասավ Բորիս Գելֆանդի նկատմամբ, ում նախորդ տուրում զիջել էր Լևոն Արոնյանը: Պարտիան ավարտվեց 48-րդ քայլին:

Նշենք, որ այս հաղթանակի շնորիհիվ Մագնուս Կարլսենը պահպանեց մրցաշարային աղյուսակի առաջատարի դիրքերը. նա ունի 7 միավոր և կես միավորով շրջանցում է Լևոն Արոնյանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում