Վան Պերսի.«Հնարավոր է՝ «Մանչեսթեր Յունայթեդը» լինի իմ վերջին թիմը»
27/03/2013 22:59
Նմանատիպ
Հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին չի բացառել, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է լինել իր ֆուտբոլային կարիերայի վերջին թիմը: Վան Պերսին իր պրոֆեսսիոնալ կարիերան սկսել է «Ֆեյենորդի» կազմում, այնուհետև 2004 թվականին տեղափոխվել է «Արսենալ», իսկ մեկ տարի առաջ դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող:
-Մոտակա մի քանի տարին ես կլինեմ «Մանչեսթեր Յունայթեդում»: Հնարավոր է ավելի երկար, հնարավոր է նաև այնպես լինի, որ «Յունայթեդը» դառնա իմ վերջին ակումբը,-ասել է 29-ամյա հարձակվող վան Պերսին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում