«Լիվերպուլը» ևս ցանկանում է գնել Հենրիխ Մխիթարյանին

«Լիվերպուլը» ևս ցանկանում է գնել Հենրիխ Մխիթարյանին

Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Լիվերպուլի» տրանսֆերային գլխավոր նպատակն է: Այս մասին հավաստիացնում է Sportbox-ը: Աղբյուրը գրում է, որ կողմերն ամենայն հավանականությամն կսկսեն բանակցությունները ապրիլ կամ մայիս ամիսներին: 

Նշենք, որ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 25-30 մլն եվրո: Այս պահին հայ ֆուտբոլիստը Ուկրաինայի առաջնությունում շատ լավ է հանդես գալիս և 20 խաղում 19 խփած գոլով գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը:

Հիշեցնենք` ավելի վաղ հրապարակվել էր, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» և «Տոտենհեմը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում