Երկրպագուների կարծիքով Կասիլյասը «Սարագոսայի» հետ խաղում պահեստայինների շարքում կլինի

Երկրպագուների կարծիքով Կասիլյասը «Սարագոսայի» հետ խաղում պահեստայինների շարքում կլինի

Իսպանական AS պարբերականը ընթերցողների շրջանում հարցում  է անցկացրել, պարզելու համար, թե ինչ են կարծում նրանք Կասիլյասի դաշտ վերադարձի մասին։ «Ռեալը» Իսպանիայի առաջնության շրջանակներում պետք է հանդիպի «Սարագոսային» իսկ դարպասապահն արդեն պատրաստ է խաղալ։ 

Իկերին իր բացակայության շրջանում փոխարինում էր Դիեգո Լոպեսը և բավականին լավ տպավորությու  է թողել ֆուտբոլասերիների մոտ։ Շատերի կարծիքով Կասիլյասին բարդ կլինի վերադարձնել իր տեղը հիմնական կազմում։ 

Ինչ վերաբերում է հարցմանն ապա երկրպագուների միայն 15% է կարծում, որ առաջիկա խաղում Կասիլյասը մեկնարկայինում կլինի։ Սակայն հարցվածների  46% կցանկանար տեսնել նրան հիմնական կազմում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում