Ռոնալդոն կմեկնաբանի Կոնֆեդերացիայի գավաթի հանդիպումները

Ռոնալդոն կմեկնաբանի Կոնֆեդերացիայի գավաթի հանդիպումները

«Ռեալի» նախկին հարձակող, բրազիլացի Ռոնալդոն մեկնաբանելու է Կոնֆեդերացիայի գավաթի հանդիպումները: Նա այդ ընթացքում աշխատելու է O Globo բրազիլական հեռուստաընկերությունում: Ֆուտբոլիստն ուրախ է նման հնարավորություն ստանալու համար.

-Ինձ համար մեծ պատիվ է լինել հայտնի մեկնաբանների թիմում:

Հիշեցնենք, որ Կոնֆեդերացիայի գավաթի խաղերը տեղի կունենան Բրազիլիայում: Առաջնության առաջին հանդիպումը կկայանա 2013թ. հունիսի 15-ին, Բրազիլիայի և Ճապոնիայի միջև:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում