Համաշխարհային ունիվերսիդան կարող է համեմատվել Օլիմպիական խաղերի հետ

Համաշխարհային ունիվերսիդան կարող է համեմատվել Օլիմպիական խաղերի հետ

Ռուսասատանի Կազան քաղաքում հուլիսի 6 – 17 –ը տեղի կունենան համաշխարհային ուսանողական հերթական ‘ 27 –րդ խաղերը : Այս առումով մարտի 28 –ը հոբելյանական է , քանզի խաղերի մեկնարկին մնացել է ուղիղ 100 օր : Սա նշանավորելու նպատակով խաղերի մայրաքաղաքում այսօր անցկացվում են մարզամշակութային բազմաթիվ միջոցառումներ :

Կազանի ստուգատեսի ցանկում տեղ են գտել ռեկորդային թվով ‘ 27 մարզաձևեր /բադմինթոն , բասկետբոլ , բռնցքամարտ , ըմբշամարտ , թաթարական ըմբշամարտ կուրեշ , ջրագնդակ , վոլեյբոլ , ակադեմիական թիավարություն , բայդարկա և կանոե , ձյուդո , աթլետիկա , սեղանի թենիս , լող , լողափնյա վոլեյբոլ , ջրացատկ , ռեգբի – 7 , սամբո , գեղալող , սպորտային մարմնամարզություն , գեղարվեստական մարմնամարզություն , հրաձգություն , թենիս , ծանրամարտ , սուսերմարտ ,
շախմատ , ֆուտբոլ , մականախաղ / :

Սպասվում է , որ մրցավայր կժամանեն 170 երկրների 13 հազար ուսանող մարզիկ – մարզուհիներ : Նրանք կպայքարեն մեդալի 350 հավաքածուի համար :

Ունիվերսիադայի ջահի փոխանցավազքը մեկնարկել է Վլադիվոստոկ քաղաքում. անցել է Խաբարովսկը, իսկ այսօր կհուրհրա Յակուտսկի հրապարակներում և փողոցներում: Ընդհանրապես ,, ուսանողության կրակը,, մինչ խաղերի մեկնարկը կանցնի Ռուսաստանի 30 քաղաքներով , որոնք համարվում են սովորող երիտասարդության կենտրոններ:

Մրցումներին զուգահեռ նախատեսված է կազմակերպել միջազգային փառատոներ: Իրենց արվեստը կցուցադրեն ազգային պարերի և երգերի համույթներ , կներկայացվեն արհեստագործության և կերպարվեստի նմուշներ , հանդես կգան թատրոնի , դասական, ժամանակակից երաժշտության և բալետի ուսանող կատարողները , կցուցադրվեն կինոնկարներ և այլն:

Միջոցառումը մասնակիցների քանակով և բնույթով կարող է համեմատվել միայն օլիմպիական խաղերի հետ: Բանն այն է, որ ուսանողների պայքարում ընդգրկվողների ավելի քան 60 տոկոսը հանդես է գալիս օլիմպիական խաղերում:

Համաշխարհային ուսանողական խաղերն առաջին անգամ անցկացվել են 1959 –ին ‘ Թուրինում: Նախկին ԽՍՀՄ –ում միջոցառումը հյուրընկալվել է 1973 –ին:

Հետաքրքիր է, որ խաղերին նախորդել է հենց ունիվերսիադան բնորոշող մի նոր մարզական – միջազգային միջոցառում ,որի ծրագրում ընդգրկված է դարձյալ 27 մարզաձև: Դրանք անցկացվում են ունիվերսիադայի 64 մարզահամալիրներում , որոնցից շատերը նմանը չունեն ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Եվրոպայում և աշխարհում:

Տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում