«Չելսին» ցանկանում է հրավիրել Կոնտեին

«Չելսին» ցանկանում է հրավիրել Կոնտեին

Ինչպես հաղորդում է Calciomercato.com-ն, «Չելսին» ցանկանում է թիմ հրավիրել «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին ու նրան արդեն նախնական առաջարկ է արել լոնդոնյան թիմում աշխատելու համար:

Հենց Կոնտեին է ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը համարում լավ այլընտրանք Ժոզե Մոուրինյոյին, ում ապագան Մադրիդում անհայտ է: Տեղեկացվում է, որ «Չելսին» իտալացի մասնագետին առաջարկել է երեք տարվա պայմանագիր’ տարեկան 6,5 մլն. եվրո աշխատավարձով:

Նշենք, որ Կոնտեի ներկայիս պայմանագրի ժամկետը լրանում է 2015 թվականին: Նրա աշխատավարձն այս պահին կազմում է տարեկան 3 մլն. եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում