Լամը չի ցանկանում հեռանալ «Բավարիայից»
28/03/2013 13:38
Նմանատիպ
«Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը սեր է խոստովանել իր ակումբին: 29-ամյա պաշտպանը հայտնել է, որ ցանկանում է մյունխենյան ակումբում խաղալ դեռ երկար տարիներ:
-«Բավարիան» իմ ակումբն է: Ես ուրախ եմ պաշտպանել նրա գույներն ու գտնվել այստեղ: Ես սիրում եմ այս ակումբն ու չեմ պատրաստվում որևէ այլ տեղ հեռանալ:
Իմ պայմանագիրը գործում է մինչև 2016 թվականը, ու ես կենտրոնացած եմ բացառապես դրա վրա: Այլ բաների մասին չեմ մտածում,- ասել է գերմանացի ֆուտբոլիստը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում