Չավի Մարտինես. Եղբորս պարտված գրազի պատճառով դարպասապահ չդարձա
28/03/2013 13:44
Նմանատիպ
«Բավարիայի» կիսապաշտպան Չավի Մարտինեսը խոստովանել է, որ միշտ չէ ցանկացել կիսապաշտպան դառնալ, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները: Իսպանիայի հավաքականի խաղացողի խոսքերով, ինքը շատ էր ցանկանում դառնալ դարպասապահ:
-Իմ ֆուտբոլային կուռքը եղել է եղբայրս, ով խաղում էր երկրորդ դիվիզիոնում: Սակայն նա ինձ թույլ չտվեց դարպասապահ դառնալ: Բանը նրանում է, որ ինձ միշտ դուր էր գալիս այդ դիրքը: Իմ ընկերները կարծում էին, որ դա իմ արյան մեջ է: Սակայն եղբայրս թույլ չտվեց դա անել’ հաղթելով գրազը: Նա ինձ ասաց. «Կանգնիր դարպասին, ու ես 10 անգամ 11-մետրանոց կիրացնեմ: Եթե դու կարողանաս հետ մղել դրանցից գոնե մեկը, ապա կարող ես փորձել»: Սակայն նա բոլոր դեպքերում էլ գրավեց իմ դարպասը,- ասել է Մարտինեսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում