Տելյո. Չեմ մտածում «Բարսելոնայից» հեռանալու մասին

Տելյո. Չեմ մտածում «Բարսելոնայից» հեռանալու մասին

«Բարսելոնայի» հարձակվող Քրիստիան Տելյոն հերքել է այն լուրերը, թե պատրաստվում է փոխել ակումբային գրանցումը, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Իսպանացին ընդգծել է, որ դեռ շատ բան ունի սովորելու կատալոնական ակումբում: Սակայն շատերը կարծում են, որ նա հեռանկարներ չի ունենա կատալոնացիների կազմում:

-Այս պահին ես գործող պայմանագիր ունեմ «Բարսելոնայի» հետ: Ու ես շատ գոհ եմ այն վստահությունից, որը իմ նկատմամբ ունի թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան: Հասկանում եմ, որ իմ դիրքում հանդես են գալիս աշխարհի լավագույն ֆուտբոլիստները, սակայն ես ցանկանում եմ շարունակել սովորել նրանցից,- ասել է Տելյոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում