Սավիոլա. Առաջիկա 15 օրերը շատ կարևոր են «Մալագայի» համար

Սավիոլա. Առաջիկա 15 օրերը շատ կարևոր են «Մալագայի» համար

«Մալագայի» հարձակվող Խավիեր Սավիոլան կարծում է, որ իր թիմի համար շատ կարևոր են լինելու առաջիկա հանդիպումները, հայտնում են իսպանական ԶԼՄ-ները:

Ազգային առաջնությունում Մանուել Պելեգրինիի սաները կմրցեն «Ռայո Վալյեկանոյի» ու «Ռեալ Սոսյեդադի» հետ: Իսկ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակներում հանդիպելու են Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

-Այդ հանդիպումները ցույց կտան, թե ինչ կարգավիճակում է գտնվում մեր թիմը, ու մեզ համար լավ քննություն կդառնան: Մենք չենք կարող մեզ թույլ տալ միավորներ կորցնել: Ինչ վերաբերում է «Բորուսիային», ապա մրցաշարի այդ փուլում հնարավոր չէ հեշտ մրցակիցների հետ հանդիպել: Այդպիսի թիմերի հետ խաղերը միշտ էլ հետաքրքիր են անցնում,- ասել է Սավիոլան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում