«Բարսելոնային» հետաքրքրում են Դե Խեան, Գուայտան ու Կուրտուան

«Բարսելոնային» հետաքրքրում են Դե Խեան, Գուայտան ու Կուրտուան

«Բարսելոնայի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը մտածում են նոր դարպասապահի գնման մասին, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Այդ նպատակով էլ կատալոնացիների ուշադրությունը գրավել են երեք դարպասապահներ. «Մանչեսթեր Յունայթեդից»’ Դավիդ Դե Խեան, «Վալենսիայից»’ Վիսենտե Գուայտան ու «Ատլետիկոյից»’ Տիբո Կուրտուան, ում տրանսֆերը պատկանում է Լոնդոնի «Չելսիին»:

Հիշեցնենք, որ «կապտանռնագույնների» դարպասապահ Վիկտոր Վալդեսը հայտարարել է, որ չի պատրաստվում նոր պայմանագիր կնքել ակումբի հետ: Ներկայիս համաձայնագրի ժամկետը լրանում է 2014 թվականին, սակայն ակումբը շարունակում է հուսալ, որ դարպասապահը կփոխի իր որոշումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում