Սանտոնը չի լքի «Նյուքասլը»

Սանտոնը չի լքի «Նյուքասլը»

Վերջին ժամանակներս շատ է խոսվում «Նյուքասլի» պաշտպան Դավիդե Սանտոնի’ Իտալիա վերադառնալու մասին: Մասնավորապես, նրանով հետաքրքրված է «Միլանը», չնայած որ խաղացողը ժամանակին պաշտպանել է «Ինտերի» գույները:

Սակայն խաղացողի ներկայացուցիչը հույս է հայտնել, որ նա կմնա Մառախլապատ Ալբիոնում:

-Ես հավատում եմ, որ Դավիդեն կմնա Անգլիայում, քանի որ «Նյուքասլում» նրան սպասում եմ նաև հաջորդ մրցաշրջանում:Ակումբում կարծում են, որ նա դեռ կարող է առաջադիմել այնտեղ,- ասել է գործակալը Radio Crc-ի հետ զրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում