Ռամոս. Երազանքս Չեմպիոնների լիգայի գավաթն է
Նմանատիպ
«Ռեալի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը ՈՒԵՖԱ-ին տված հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին:
-Ինչպե՞ ս եք գնահատում Չեմպիոնների լիգայի ներկա փուլում «Ռեալի» ելույթները:
-Կարծում եմ, որ մեր ելույթներին կարելի է լավ գնահատական տալ: Թեկուզ մեկ խաղում կրած պարտությունը կարող է մթագնել ամբողջ առաջնության խաղերը:
-Ինչո՞ւ է այս առաջնությունը յուրահատուկ կարևորություն ստանում:
-Քանի որ այն հնարավորություն է տալիս համեմատվել Եվրոպայի լավագույն ակումբների հետ: Չեմպիոննեի լիգային ամբողջ աշխարհն է հետևում:
-Ի՞նչ է նշանակում Ձեզ համար «Մաչեսթեր Յունայթեդի» դեմ տարած հաղթանակը:
-Կարևոր էր այնքանով, որ հաղթանակը թույլ տվեց հասկանալ, որ կարող ենք հաղթել «Մաչեսթեր Յունայթեդի» պես հզոր թիմին: Նրանց նկատմամբ տարած հաղթանակը ցույց տվեց մեր ուժը ֆուտբոլային Եվրոպային:
-Դուք 26 տարեկան եք ու հաղթել եք ինչ հնարավոր էր: Երևի տիտղոսների շարքին կցանկանայիք դասել նաև Չեմպիոնների լիգայի գավաթը:
-Այսօր դա իմ ամենամեծ երազանքն է: Սակայն եթե անկեղծ լինեմ, ապա երբ մտածում եմ, որ ինձ միայն այդ գավաթն է պակասում` հպարտություն եմ զգում: Հետաքրքիր է, եթե նվաճենք Չեմպիոնների լիգայի գավաթն էլ ո՞ր տիտղոսի մասին եմ երազելու:
-Ի՞նչ կասեք Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի ձեր մրցակից «Գալաթասարայի» մասին:
-Ոչ մի թիմի չի կարելի թերագնահատել, հատկապես եթե Չեմպիոնների լիգայում է հանդես գալիս: Այստեղ թույլ թիմեր չկան: Այն, որ մեր մրցակիցը «Գալաթասարայն» է, չի կարելի որպես բախտավորություն ընդունել: Այն բավականին ուժեղ թիմ է: Այնտեղ խաղում են Դրոգբայի, Սնեյդերի պես համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ: Բայց ամենակարևորն այն է, որ թուրքական ակումբը թիմային խաղ է ցուցադրում: Դրա համար էլ մրցակցին հնարավորինս լուրջ պետք է վերաբերենք: Պետք է զգուշորեն փորձենք հաղթել առաջին խաղում, քանի որ Ստամբուլում հեշտ չի լինելու:
Հետևեք մեզ նաև Telegram-ում