«Անժին» տարեկան 10 մլն. եվրո աշխատավարձ է առաջարկում Վալդեսին
28/03/2013 15:27
Նմանատիպ
Մախաչկալայի «Անժին» հետաքրքրված է «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսի ծառայություններով, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:
Աղբյուրի տեղեկություններով, ռուսական ակումբը ցանկանում է իսպանացուն տեսնել իր դարպասում ու պատրաստ է նրան դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը: Վալդեսին կառաջարկվի տարեկան 10 մլն. եվրո աշխատավարձ: Սակայն այդ գումարը կարող է աճել’ կախված դարպասապահի խաղից:
Հիշեցնենք’ Վալդեսը արդեն հայտնել է, որ չի պատրաստվում նոր պայմանագիր կնքել ակումբի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում