«Բարսելոնան» շարունակում է «Նեյմար» օպերացիան
Նմանատիպ
Կատալոնացիները հերթական քայլերն են անում, որպեսզի բրազիլացուն տեսնեն իրենց թիմում:
Mundo Deportivo պարբերականի տեղեկություններով, որը շատ մոտ է կատալոնյան ակումբին, «Բարսելոնայի» թոփ-մենեջերներից մեկը ներկա է գտնվել բրազիլացիների ու իտալացիների ընկերական հանդիպմանը: Պաշտոնյան գոհ է մնացել Նեյմարի խաղից ու համոզվել է, որ ակումբը պետք է գնի հարձակվողին:
Բրազիլիայից եկած տեղեկությունն այն մասին, որ Նեյմարը չի ցանկանում նոր պայմանագիր կնքել «Սանթոսի» հետ, որը ավարտվում է 2014 թվականին, հոր մասին տեղեկությունների հետ, որ նա իր որդուն ցանկանում է տեսնել կատալոնական ակումբում, փաստում են’ բրազիլացին այս ամռանը պետք է Տիտո Վիլանովայի թիմին:
Սպասվում է, որ ամառային ամիսներին «Բարսելոնան» կոնկրետ, գայթակղիչ առաջարկ կներկայացնի «Սանթոսին»: Պետք է նշել, որ բրազիլացու համար պայքարին կարող է միջամտել Չիկի Բեգիրիստայնը, ով այժմ աշխատում է «Մանչեսթեր Սիթիում»: Տեղեկացվում է, որ նա վերջերս ճաշել է աշխարհի ամենահայտնի գործակալներից մեկի’ Պինի Զահավիի, Նեյմարի հոր, ինչպես նաև «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտայի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում