Red Eagles. Հավատում և վստահում ենք քեզ, մարզի’չ
Նմանատիպ
Ինչպես հայտնի է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը Չեխիայի ընտրանու հետ խաղից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, որը չի ընդունվել:
Մեր հավաքականի Red Eagles ֆան ակումբում ևս բուռն քննարկում էր ընթանում’ կապված մեր մարզչի հրաժարականի հետ, որի արդյունքում եզրահանգումը մեկն էր.
«Այսօր մեր հավաքականին պետք է ոչ թե Վարդան Մինասյանի պես մարզիչ, այլ հենց Վարդան Մինասյանը: Իհարկե, վերջին մի քանի խաղերում մեր հավաքականը չցուցադրեց այն ֆուտբոլը և չապահովեց այն արդյունքը, որին մեզ սովորեցրել է հենց մեր հավաքականը, այնուամենայնիվ կարծում ենք, որ հիմա մեզ չի կարող օգնել ոչ մի այլ մարզիչ, հատկապես հրավիրված արտասահմանից, քանի որ թիմի որակներին ծանոթանալու, թույլ և ուժեղ կողմերը ուսումնասիրելու ուղղակի ժամանակ չկա: Բացի այդ Վարդան Մինասյանը այն մարզիչն է, որը նախորդ մրցափուլում մեզ պարգևեց աննախադեպ և անմոռանալի ֆուտբոլային պահեր: Իրոք, այսօր մեր հավաքականին պետք են ինչ-որ փոփոխություններ իրավիճակը շտկելու, հավաքականին և ազգին նվիրվածություն ցուցաբերելու համար, սակայն, կարծում ենք, որ դրա համար նոր մարզիչ հարկավոր չէ, այլ այդ ամենը պետք է անի հենց Վարդան Մինասյանը: Եվ քանի որ հույսը մեր ճանապարհն է, ուրեմն հավատում ենք քեզ, մարզի’չ, որ քո ջանքերով շատ մոտ ապագայում հաղթանակն էլ կդառնա մեր ճակատագիրը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում