Սկանդալ Կուբանում. «Դորոչենկոն ճնշում է գործադրում Արազ Օզբիլիսի վրա»
Նմանատիպ
Կրասնոդարի «Կուբանում», որտեղ խաղում են Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Մարկոս Պիզելլին և Արազ Օզբիլիզը, սկանդալային իրադրություն է ստեղծվել:
Պաշտպաններ Իգոր Լոլոն, Այոդելե Ադելեյեն և հարձակվող Աբդուլվահիդ Աֆոլաբին խզել են ակումբի հետ կնքած պայմանագիրը ու հեռացել թիմից: Այս մասին Спорт-Экспресс-ին տված հարցազրույցում ասել է 3 ֆուտբոլիստների գործակալ Սերգեյ Սելյուկը: Վերջինս կարծում է, որ սա կապված է «Կուբանի» սպորտային տնօրեն Դորոչենկոյի հասցեին իր հնչեցրած քննադատությունների հետ:
Կայքի` ինչու՞ է այդ պարագայում Արազ Օզբիլիսը (ում գործակալը ևս Սելյուկն է) «Կուբանում» մնացել, տրվել է հետևյալ պատասխանը
« «Կուբանի» ղեկավարությունը պարզապես համաձարկություն չունեցավ իր լավագույն ֆուտբոլիստին ուղարկել երեխաների հետ մարզվելու: Ավելին, Դորոնչենկոն հիմա ճնշում է գործադրում Արազի վրա, որպեսզի վերջինս հրաժարվի իմ ծառայություններից: Արազը ինքը չի հասկանում, թե ինչ է կատարվում:
Օզբիլիզը ծնվել է Եվրոպայում, նրա համար այսպիսի «պատերազմները» կրկնակի տարօրնակ են: Նրա մոտ հարց է ծագել’ ինչու՞ չպետք է աշխատի մի մարդու հետ, ով նրան լավություն է արել: Եվ ոչ մեկ անգամ…»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում