Վան Պերսին անհամբերությամբ սպասում է չեմպիոնական տիտղոսին

Վան Պերսին անհամբերությամբ սպասում է չեմպիոնական տիտղոսին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին հնարավորություն ունի կարիերայի ընթացքում առաջին անգամ նվաճելու Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսը: Այս առիթով հոլանդացի ֆուտբոլիստն ասել է.

«Այն, որ մենք շուտով, ամենանայն հավանականությամբ, առաջնության չեմպիոն կդառնանք, ինձ շատ է ուրախացնում: Ինձ համար ցավալի էր այդքան երկար առանց տիտղոսների նստել: Դա շատ էր հուսահատեցնում ինձ, սակայն պետք չէ նաև առաջ անցնել. առջևում դեռ խաղեր կան:

Ես տեսել եմ` ինչպես է «Յունայթեդը» կորցրել առաջատարի դիրքերը անցյալ տարի, բայց այս անգամ մենք ավելի մոտ ենք նպատակին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում