Անելկա. Երբեք չեմ մտածել «Յուվեից» հեռանալու մասին
28/03/2013 21:10
Նմանատիպ
«Յուվենտուսի» հարձակվող Նիկոլա Անելկան հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն պատրաստվում է լքել թուրինյան ակումբը:
Մի շարք լրատվամիջոցներ գրել էին, որ 34-ամյա ֆուտբոլիստը գոհ չէ թիմում ստացած խաղաժամանակից և ցանկանում է խզել պայմանագիրը: Այս կապակցությամբ Անելկան հայտարարել է.
-Ես երբեք անգամ չեմ էլ մտածել «Յուվեից» հեռանալու մասին: Մամուլն ընդամենը ապատեղեկատվություն է տարածում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում