Հեյ. Հույս ունեի Կլիչկոն խոսքի տերը կլինի, բայց նա չզանգահարեց

Հեյ. Հույս ունեի Կլիչկոն խոսքի տերը կլինի, բայց նա չզանգահարեց

Աշխարհի նախկին չեմպիոն Դևիդ Հեյը պատմել է, որ Վիտալի Կլիչկոյի հետ մենամարտի ցանկություն ունի, բայց այդպես էլ նրանց կողմից րևէ արձագանք չի ստացել.

-Ես ցանկանում եմ գերծանրքաշային կարգի աշխարհի չեմպիոնի տիտղոսն ինձ վերադարձնել: Վիտալին իր խոսքի տերը կլինի ու կհանդիպի ինձ այն բանից հետո, երբ ես իր ներկայացուցիչների պահանջն իրականացրի ու հաղթեցի Չիզորային: Մենք սպասում էինք, բայց նրանք չզանգահարեցին: Էլ. փոսով նամակ էլ ուղարկեցինք, կրկին անպատասխան:

Նրան սպասելու փոխարեն ես որոշել եմ վերադառնալ: Ես ուրախ եմ վերադարձի համար, մեկ տարին բավական է հեռախոսազանգի սպասելու համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում