Պլատինի. GLT-ն չափազանց թանկ է

Պլատինի. GLT-ն չափազանց թանկ է

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է ավտոմատ մեխանիզմից (GLT), որը պետք է որոշի դարպասի գրավում կա՞, թե ոչ.

-Եթե մենք GLT-ն օգտագործենք Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի խաղերի ժամանակ, ապա այն պետք է տեղադրենք մեր բոլոր այն մարզադաշտերում, որտեղ հանդիպումներ են լինում: Նման օրինակով աչքի տակ կունենանք 280 մարզադաշտ:

Բոլորի գումարը միասին կկազմի 54 մլն եվրո: Դա շատ բարձր գին է մի բանի համար, որը 40 տարին մեկ է տեղի ունենում: Ես առաջարկում եմ գումարը ներդնել երիտասարդական ֆուտբոլի զարգացման մեջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում