Ավարտվել է ջրացատկի Հայաստանի առաջնությունը
Նմանատիպ
Երևանի Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում ավարտվել է ջրացատկի Հայասատնի առաջնությունը, որին մասնակցել են 33 մարզիկներ:
1 մետր ոստնացատկ ձևում Հայաստանի չեմպիոն է դարձել Գևորգ Պապոյանը, 3 մետր ոստնացատկում՝ Վլադիմիր Հարությունյանը, իսկ աշտարակացատկում՝ Ազատ Հարությունյանը:
Այս մրցաշարը մեր մարզիկների համար լավ ստուգատես է ամռանը կայանալիք Եվրոպայի և աշխարհի առաջնություններից առաջ: Մեծ են ակընկալիքները հատկապես պատանիների Եվրոպայի առաջնությունից, որտեղ Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայի ղեկավարությունն ակընկալում է մրցանակային արդյունքներ գրանցել:
Ինչպես նշում է ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Ղազարյանը, հայ ջրացատկորդների համար լավ ստուգատես կլինի նաև ապրիլին Գերմանիայի Դրեզդեն քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարը: Նրա խոսքերով, վերջին շրջանում ավելացել է հետաքրքրությունը մարզաձևի նկատմամբ և դա պայմանավորված է նաև 2012թ. պատանիների Եվրոպայի առաջնությունում Վրադիմիր Հարությունյանի նվաճած բրոնզե մեդալով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում