Վենգերը կարծում է` Ուիլշերը շարք կվերադառնա երկու շաբաթից
29/03/2013 00:12
Նմանատիպ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է կիսապաշտպան Ջեք Ուիլշերի վերականգնման ժամկետների մասին, ով վնասվածք է ստացել մարտի 3-ին կայացած «Տոտենհեմի» հետ հյուսիսլոնդոնյան դերբիի ժամանակ: Սկզբում նախատեսվում էր, որ ֆուտբոլիստը խաղադաշտ կվերադառնա 31-րդ տուրի «Ռեդինգի» հետ մրցավեճում, սակայն Վենգերը հայտնել է, որ Ուիլշերը առնվազն ևս երկու շաբաթ կապաքինվի:
-Անկեղծ ասած, դժվար է ասել, թե նա երբ կվերադառնա: Ես կարծում եմ’ Ջեքը բաց կթողնի ևս երկու շաբաթ,- ասել է ֆրանսիացի մասնագետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում