Չավին կարող է չմասնակցել «ՊՍԺ»-ի հետ խաղին
29/03/2013 00:41
Նմանատիպ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «ՊՍԺ»-ի հետ առաջին հանդիպումը:
Նշենք, որ երեկ 33-ամյա ֆուտբոլիստը մկանային վնասվածքից հետո վերադարձել է մարզումների’ օգտագործելով հավաքականների ելույթների հետ կապված ակումբային ֆուտբոլի դադարը:
Արդեն այսօր իսպանացին կրկին անհարմարություններ է զգացել, և միանշանակ է, որ նա չի մասնակցի հանգստյան օրերին կայանալիք «Սելթայի» հետ խաղին:
Մեծ հարցականի տակ է նաև նրա մասնակցությունը «ՊՍԺ»-ի հետ հանդիպմանը, որը կկայանա առաջիկա երեքշաբթի, Փարիզում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում