Ստրամաչոնի. «Յուվեին» տխրեցնելու համար ամեն ինչ կանենք

Ստրամաչոնի. «Յուվեին» տխրեցնելու համար ամեն ինչ կանենք

«Ինտերի» գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնին խոսել է առաջիկա շաբաթ օրը «Յուվենտուսի» դեմ կայանալիք խաղի մասին:

«Մեզ մոտ բոլորը պատրաստ են այս մարտին: «Ինտեր»-«Յուվենտուս» հանդիպումը նման չէ Իտալիայի առաջնության ոչ մի խաղի: Ամեն բան կանենք «Յուվենտուսին» տխրեցնելու համար»,-մարզչի խոսքերը մեջբերել է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում արդեն մեկ անգամ «Ինտերին» հաջողվել է տխրեցնել թուրինյան ակումբին` ընդհատելով վերջինիս 49 խաղերի անպարտելիությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում