«Բարսայում» ցանկանում են, որ Վալդեսը մնա

«Բարսայում» ցանկանում են, որ Վալդեսը մնա

«Բարսելոնայի» ղեկավարությունը շարունակում է աշխատել այն ուղղությամբ, որ երկարաձգի թիմի դարպասապահ Վիկտոր Վալդեսի պայմանագիրը:

Դարպասապահն արդեն հայտարարել է, որ չի երկարաձգելու այն պայմանագիրը, որը կկորցնի իր ուժը 2014-ին: Նա ցանկանում է իրեն այլ առաջնություններում փորձել: Բայց ակումբի ղեկավարները այնուամենայնիվ չեն կասկածում, որ կկարողանան Վալդեսին թիմում պահել: 

Հիշեցնենք, որ Վալդեսին պատրաստ է 10 մլն եվրոյով գնել «Անժին»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում