Գործակալ. Յովետիչը պայմանավորվել է «Արսենալի» հետ

Գործակալ. Յովետիչը պայմանավորվել է «Արսենալի» հետ

Իտալացի ֆուտբոլային գործակալ Գվիդո Դի Դոմենիկոն պնդում է, որ «Ֆիորենտինայի» առաջատար Ստեֆան Յովետիչի հաջորդ ակումբը կլինի Լոնդոնի «Արսենալը»:

Գործակալը տեղեկացրել է, որ տրանսֆերը կկայանա առաջիկա ամռանը: Նախկինում չեռնոգորացի ֆուտբոլիստը հրաժարվել էր տեղափոխվել «Յուվենթուս»:

-«Յուվենթուսը» շատ է ցանկանում Յովետիչին, սակայն, իմ տեղեկություններով, նա արդեն պայմանավորվել է «Արսենալի» հետ: Արսեն Վենգերի նախագծերը ոգեշնչել են նրան,- ասել է դի Դոմենիկոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում