Կլոպ. Դեռ չեմ պատրաստվում շնորհավորել «Բավարիային»
29/03/2013 12:51
Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատրաստվում է անել այնպես, որ «Բավարիան» չեմպիոնի տիտղոսը նվաճի որքան հնարավոր է ուշ, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:
Այս պահին մյունխենյան ակումբը մրցակցից առաջ է անցել 20 միավորով, ու արդեն մի քանի տուր անց կարող է պաշտոնապես ձևակերպել չեմպիոնությունը:
-Ես ուրախությամբ կշնորհավորեմ «Բավարիային» ազգային առաջնության չեմպիոնի տիտղոսի կապակցությամբ, սակայն ոչ այս շաբաթ: Մենք պետք է հաղթենք «Շտուտգարտին»: Թվում է, թե այս թիմը մեր դեմ միշտ ավելի ուժեղ է խաղում,- ասել է Կլոպը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում