Բուֆֆոնը շնորհավորական նամակ է ուղարկել Տոտտիին

Բուֆֆոնը շնորհավորական նամակ է ուղարկել Տոտտիին

«Յուվենթուսի» ավագ Ջիանլուիջի Բուֆֆոնը շնորհավորական նամակ է ուղարկել Ֆրանչեսկո Տոտտիին’ վերջինիս’ Ա Սերիայում 20-ամյա ելույթների կապակցությամբ:

«Հարգելի Ֆրանչեսկո, դու գրել ես իտալական ֆուտբոլի պատմությունը: Քսան տարի Ա Սերիայում, դա ձեռքբերում է… Ես մինչ այժմ հիշում եմ քո առաջին գոլը, ու այդ խաղում «Ռոման» մրցում էր «Ֆոջիի» հետ:

Մենք ընկերներ ենք ու դու գիտես, թե ես որքան եմ հարգում քեզ: Մենք միասին Իտալիայի հավաքականում հանդես ենք եկել 15 տարի, ու միասին մեծագույն շատ հաղթանակներ ենք տոնել, իսկ այժմ իրար դեմ ենք խաղում Ա Սերիայում: Դու շատ անգամ ես գրավել իմ դարպասը: Սովորաբար, 30-ից հետո ֆուտբոլիստները հետընթաց են ապրում, սակայն քո մոտ հակառակն է. ամեն տարի կարծես մի քանի տարով հետ ես գնում:

Դու գրել ես իտալական ֆուտբոլի ներկա ու ապագա պատմությունը: Դու խաղացող ես, որի կարողությունները երբեք կասկածի տակ չեն դրվում: Քո ընկեր’ Ջիջի»,- Բուֆֆոնին մեջբերում է Football Italia-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում