Հիմենես. «Սարագոսային» հարկավոր է անպայման հաղթել «Ռեալին»
29/03/2013 13:20
Նմանատիպ
«Սարագոսայի» գլխավոր մարզիչ Մանոլո Հիմենեսը նշել է, որ Լա Լիգայի 29-րդ տուրի «Ռեալի» հետ խաղում իր թիմին անպայման հարկավոր է հաղթանակ տոնել մադրիդյան ակումբի նկատմամբ, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:
«Սարագոսան» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 17-րդ տեղը ու պայքարում է տեղը ուժեղագույնների խմբում պահպանելու համար:
-Ես չեմ կարծում, թե մրցակիցը կքնի դաշտում ու մենք էլ հեշտությամբ կկարողանանք բռնել նրան սխալների վրա: Մենք համար ակնհայտ է, որ մենք չպետք է քնենք: Հանդիպումը մեզ համար շատ կարևոր է, իսկ մրցակցի կարգավիճակը պարտության դեպքում չի կարող արդարացում լինել: Մեզ անպայման միավորներ են պետք: Կարծում եմ’ եթե մենք հաղթենք հինգ խաղերում, ապա կկարողանանք լուծել մեր խնդիրը,- ասել է Հիմենեսը;
Հետևեք մեզ նաև Telegram-ում