Գուտի. Ինձ համար միևնույն է` կմնա Մոուրինյոն «Ռեալում», թե ոչ

Գուտի. Ինձ համար միևնույն է` կմնա Մոուրինյոն «Ռեալում», թե ոչ

«Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին նշել է, որ իրեն ամենևին չի հուզում մադրիդյան ակումբում Ժոզե Մոուրինյոյի ապագան, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք’ Իսպանիայում այժմ շատ են խոսում, որ այս մրցաշրջանի ավարտից հետո պորտուգալացի մասնագետը հեռանալու է Մադրիդից: Ակումբի երկրպագուները իրենց աջակցությունն են հայտնում Մոուրինյոյին, իսկ մասնագետների համար նրա ապագան դեռևս հստակ չէ:

-Ինչպես «Ռեալի» յուրաքանչյուր ներկայացուցիչ, ես ցանկանում եմ, որ թիմը հաղթի: Սակայն դա կանի Մոուրինյոյի հետ, թե առանց նրա, ինձ համար միևնույն է,- ասել է Գուտին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում