Մոուրինյոն երկրպագուներին կոչ է արել իրեն աջակցելու համար երթի դուրս չգալ

Մոուրինյոն երկրպագուներին կոչ է արել իրեն աջակցելու համար երթի դուրս չգալ

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շնորհակալություն է հայտնել ակումբի երկրպագուներին, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մադրիդի ինչադան պատրաստվում է աջակցել պորտուգալացուն ու խնդրել նրան մնալ «Ռեալում»: Դրա համար նրանք պետք է Լա Լիգայի «Լևանտեի» հետ խաղից առաջ երթ կազմակերպեին Մադրիդի փողոցներով: Նրանք այն սկսելու էին Nuevos Ministerios մետրոյից’ հասնելով մինչև «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտ:

Սակայն Մոուրինյոն շնորհակալություն է հայտնել նրանց ու խնդրել չանել դա: Նա իր ասածը հիմնավորել է նրանով, որ այժմ բոլորը պետք է կենտրոնանան Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Գալաթասարայի» հետ հանդիպման վրա: Իսկ երկրպագուների նախաձեռնությունը, մասնագետի կարծիքով, ֆուտբոլիստներին կշեղի սպասվող մրցավեճից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում