Կոմպանին ֆուտբոլային ակումբ է գնել
29/03/2013 14:02
Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթիի» 26-ամյա պաշտպան Վենսան Կոմպանին դարձել է բելգիական «Բլեյդ» ակումբի սեփականատերը, որը հանդես է գալիս երկրի 3-րդ դիվիզիոնում: 25 հանդիպումներում բրյուսելյան թիմը 19 պարտություն է կրել, իսկ խփած և բաց թողած գնդակների տարբերությունը -44 է:
Կոմպանին ընդգծել է, որ ակումբը հնարավորության կտա նոր տաղանդների հայտնաբերել Բրյուսելում:
-Ես պետք է կենտրոնանամ «Մանչեսթեր Սիթիում» ու Բելգիայի հավաքականում իմ ելույթների վրա: Այնպես որ, այդ ակումբի պատմությունը պետք է գրվի մի շարք պրոֆեսիոնալների միջոցով, որոնց կղեկավարի քույրս: Թիմում մեծ փոփոխություններ տեղի կունենան,- ասել է Կոմպանին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում